ՀՀ նախկին նախագահ Քոչարյանն անհրաժեշտության դեպքում անձամբ կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին. ԲՀԿ

01.02.2010, 16:00
ՀՀ նախկին նախագահ Քոչարյանն անհրաժեշտության դեպքում անձամբ կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին. ԲՀԿ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անհրաժեշտության դեպքում անձամբ կհայտարարի մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Մենք բոլորս գիտենք Ռոբերտ Քոչարյանի աշխատանքի, մտածելակերպի ու պահվածքի մասին: Եթե նա մտադիր լինի վերադառնալ քաղաքականություն, ապա մենք դա հենց իրենից կլսենք»,- նշեց Ծառուկյանը:

Վերջին շրջանում հայկական ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սատարմամբ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրության մասին: Նման լուրերի համար հերթական խթան է հանդիսացել հունվարի 21-ին Քոչարյանի այցը Իրան, որտեղ նախկին նախագահը հանդիպել էր երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ:   

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է եղել 1998-2008 թթ.-ին:-0-