Ավետիք Գրիգորյանն ու Անահիտ Խառատյանը դարձել են շախմատի Հայաստանի չեմպիոն

01.02.2010, 13:07
Ավետիք Գրիգորյանն ու Անահիտ Խառատյանը դարձել են շախմատի Հայաստանի չեմպիոն

Ավետիք Գրիգորյանն ու Անահիտ Խառատյանը հաղթել են շաբաթ օրն ավարտված Հայաստանի շախմատի 65-րդ առաջնության ժամանակ, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Եթե տղամարդկանց առաջնության ժամանակ հաղթողը որոշվել էր ավելի շուտ, և առաջնության ավարտից մեկ փուլ առաջ Գրիգորյանին արդեն շնորհավորում էին, ապա կանանց շրջանում համառ պայքար էր ծավալվել, և Անահիտ Խառատյանը, միայն վերջին փուլում սև խաղաքարերով պարտության մատնելով Սիրանույշ Անդրեասյանին՝ կարողացել է նվաճել չեմպիոնի տիտղոսը:

Տղամարդկանց առաջնության մասնակիցները զբաղեցրել են հետևյալ տեղերը՝ Ավետիք Գրիգորյան՝ 7,5 միավոր, Տիգրան Պետրոսյան և  Զավեն Անդրեասյան, Արտաշես Մինասյան՝ 5,5-ական միավոր:

Կանանց շրջանում ձևավորվել է հետևյալ պատկերը՝ Անահիտ Խառատյան՝ 6 միավոր, Լիա Մարտիրոսյան և Սիրանույշ Անդրեասյան՝ 5,5-ական միավոր:-0-