Հայ սեյսմոլոգները երկուշաբթի երկրաշարժ են գրանցել Թուրքիայի տարածքում:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից, 4.5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 00.01-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում:
«Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ», - տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:-0-