ՀՀ ոստիկանությունը հունվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում երկու սպանություն է բացահայտել

29.01.2010, 19:46
ՀՀ ոստիկանությունը հունվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում երկու սպանություն է բացահայտել

ՀՀ ոստիկանությունը հունվարի 20-27-ն ընկած ժամանակահատվածում գրացնել և բացահայտել է երկու սպանություն, հայտնում է հանրապետության Ոստիկանության մամուլի ծառայությունը: 

«Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 46 դեպքից բացահայտվել է 42-ը, խարդախության 20 դեպքից՝ 18-ը, գողության 114 դեպքից՝ 64-ը, կողոպուտի 6 դեպքից՝ 4-ը, խուլիգանության 4 դեպքից՝ 3-ը, ավազակային հարձակման 3 դեպքից՝ 2-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախկինում կատարված հանցագործություններից նույն ժամանակահատվածում բացահայտվել է գողության 17, մարմնական վնասվածք հասցնելու 8 և ավազակային հարձակման 3 դեպք:  

«Անցյալ շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրգվել է 23 ճանապարահատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մանրմնական վնասվածք: -0-