Մոլեգնած քամին պոկել է տան տանիքը, կան տուժածներ

26.01.2010, 12:14
Մոլեգնած քամին պոկել է տան տանիքը, կան տուժածներ

Նախօրեին Արարատի մարզի Դալար գյուղում մոլեգնած քամին պոկել է տան տանիքը, կան տուժածներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պոկվել-ընկել է դպրոցի` մոտ 1200 քմ մակերեսով տանիքը` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով 1973 թ. ծնված Նունե Խոցոյանին: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` Ն. Խոցոյանի կյանքին վտանգ չի սպառնում:-0-