«Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» խորագրով համահայկական ամենամյա մրցույթ

25.01.2010, 15:07
«Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» խորագրով համահայկական ամենամյա մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային հայկական կոնգրեսի գրասենյակում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի համատեղ հայտարարությունը` «Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» խորագրով համահայկական ամենամյա մրցույթի մեկնարկի մասին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարույթան մամւոլի ծառայությունը, կստորագրվի երկկողմ Համագործակցության համաձայնագիր:

Համահայկական մրցույթին կարող են մասնակցել Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները (կրթօջախ, լրատվամիջոց, համայնքային կառույց, հայագիտական կենտրոն, ստեղծագործական խումբ), որոնց գործունեությունը միտված է Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, աշխարհասփյուռ հայության միասնականության ապահովմանը: -0-