Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները քննարկում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը

25.01.2010, 14:38
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները քննարկում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի Կրասնայա պոլյանայում (Սոչի) քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:

Այս հարցը ՌԴ նախագահը քննարկել է Մոսկվայում հունվարի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցությունների ժամանակ: Այս խնդիրը նաև ուշադրության կենտրոնում էր հունվարի 19-21-ը Երևան և Բաքու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովի (ՌԴ) այցելությունների ժամանակ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՌԴ սկզբունքային դիրքորոշումն է հակամարտության մասնակիցներին չպարտադրել դրսից որևէ դեղատոմս՝ ելնելով նրանից, որ վերջնական ընտրության համար գլխավոր պատասխանատվությունը պետք է կրեն ադրբեջանցիներն ու հայերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:--0—