«Ժառանգություն» խմբակցությունը կոչ է անում ԱԺ խոսնակին վերականգնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության իր պատգամավորի մասնակցությունը

22.01.2010, 19:59
«Ժառանգություն» խմբակցությունը կոչ է անում ԱԺ խոսնակին վերականգնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության իր պատգամավորի մասնակցությունը

«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ուրբաթ նամակ է ուղարկել հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով վերականգնել ԵԽԽՎ հայկական պատվիրակությանում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մասնակցությունը հունվարի 24-30-ին Վեհաժողովի լիագումար նիստերին ու հանձնաժողովներում աշխատելու համար: 

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված նամակում նշվում է, որ մի քանի օր առաջ Զարուհի Փոստանջյանի օգնականին հեռախոսով տեղեկացրել են, որ պատգամավորը Ստրասբուրգ չի մեկնի: «Բնականաբար, նման տեղեկացումը չի կարող ընկալվել որպես պաշտոնական»,- նշել է Սաֆարյանը:

Նա կոչ է արել խոսնակին կազմակերպել ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի, «Մոնիտորինգ», «Գիտություն, կրթություն, մշակույթ», «Մշակութային ժառանգություն» ենթահանձնաժողովի, «ԶԼՄ», «Քրեական խնդիրներ» և «Պայքար ահաբեկչության դեմ» հանձնաժողովների անդամ հանդիսացող Փոստանջյանի ուղևորությունը Ստրասբուրգ:

Նամակի հեղինակը հույս ունի պաշտոնական գրավոր պատասխան ստանալ, իսկ բացասական պատասխանի դեպքում՝ նման որոշման հիմնավորում: -0-