Հայկական դպրոցների տնօրենները պարտադիր հավաստագրում կանցնեն. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

22.01.2010, 13:30
Հայկական դպրոցների տնօրենները պարտադիր հավաստագրում կանցնեն. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Սկսած 2010 թ.-ից Հայաստանի բոլոր դպրոցների տնօրենները պարտադիր հավաստագրում կանցնեն զբաղեցրած պաշտոնին նրանց համապատասխանությունը սահմանելու համար, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքերով՝ հանրապետությունում կրթության ոլորտում ղեկավարման որակի  հետ կապված լուրջ խնդիրներ կան:

«Հուսանք, որ պարտադիր հավաստագրումը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել վարչական ռեսուրսները, օպտիմալացնել կրթական համակարգը», - ասաց Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ կան տնօրեններ, որոնց կամայականությունը բացասաբար է անդրադառնում դպրոցի աշխատանքի որակի վրա:

«Մենք հավաստագրման համակարգի ներդրումը անկյունաքար ենք համարում ղեկավարման համակարգի բարեփոխումներում: Կփորձենq առավելագույնս բացառել այդ գործընթացի մեջ «բարեկամների և ծանոթների» ներգրավումը, չնայած նման իրողություններն ամբողջովին բացառելը անիրական է»,- ավելացրեց Աշոտյանը:-0-