ՀՐԱՏԱՊ. Երևանը անհեթեթ է համարում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին թուրքական կողմի հայտարարությունները

22.01.2010, 12:33
ՀՐԱՏԱՊ. Երևանը անհեթեթ է համարում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին թուրքական կողմի հայտարարությունները
ՀՐԱՏԱՊ. Երևանը անհեթեթ է համարում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին թուրքական կողմի հայտարարությունները

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անհեթեթ է համարում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին թուրքական կողմի հայտարարությունները:

«Թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում և հակասում է արձանագրությունների հիմնական նորմերին ու նպատակներին, որ արձանագրություններում փոփոխություններ են արվել, իսկ Հայաստանը հետևողական չէ իր պարտավորությունների կատարման հարցում, պարզապես անհեթեթ են և չեն համապատասխանում իրականությանը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նալբանդյանը:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները երկրի Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել:

Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։  

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը հունվարի 20-ին նախազգուշացրել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ձախողվել, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը չվերանայի նախորդ տարվա հոկտեմբերին Շվեյցարիայիում երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ իր որոշումը:-0-