Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ կորոշվի մինչև ապրիլի 24-ը. հայ պատգամավորներ

21.01.2010, 16:43
Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ կորոշվի մինչև ապրիլի 24-ը. հայ պատգամավորներ

Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ կորոշվի մինչև ապրիլի 24-ը, կարծում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Արտակ Զաքարյանը:

«Հասկանալիլ է, որ ժամկետը ապրիլի 24-ն է, քանի որ «թուրքական գործընթացները» միշտ կապված են ապրիլի 24-ի հետ, այդ թվում՝ հակահայկական լոբբինգի հետ կապվածները»,- լրագրողներին հայտարարեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ չի բացառվում, որ Թուրքիայի խորհրդարանը հաստատի հայ-թուրքական արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը, սակայն դրան կարող է խանգարաել Ադրբեջանի շահերի պաշտպանելու քաղաքականությունն ու Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը:

«Ակնհայտ է մի բան, և Թուրքիայում դա հասկանում են, որ ապրիլի 24-ը խոշոր տերությունների կողմից իրենց վրա ներգործելու ամենաուժեղ լծակներից մեկն է: Կարծում եմ, որ մինչև ապրիլի 24-ը կուրվագծվեն այս արձանագրությունների՝ Թուրքիայի կողմից վավերացման հետ կապված քաղաքական գործընթացները»,- իր հերթին ասաց իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Արտակ Զաքարյանը:  --0--