ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.50 տոկոսային կետով և սահմանել 5.50 տոկոս

21.01.2010, 11:24
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.50 տոկոսային կետով և սահմանել 5.50 տոկոս
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.50 տոկոսային կետով և սահմանել 5.50 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Կենտրոնական բանկը որոշում է ընդունել բարձրացնել  վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.50%: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, 2009 թ. դեկտեմբերին, նոյեմբերի նկատմամբ, արձանագրվել է շուրջ 2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով:

ԿԲ-ից նշում են, որ համաշխարհային տնտեսության վերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ուժգնանում են` պայմանավորվելով հանքահումքային և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով:

Միաժամանակ ներքին տնտեսական ակտիվության և ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը ևս շարունակում են ավելացնել ընդհանուր գնաճային ֆոնը:

ԿԲ-ն գտնում է, որ գնաճի նշված միտումների շարունակման և տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաև կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարևորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը:

Վերջին անգամ վերաֆինանսավորումը բարձրացվել է 1,0 տոկոսային կետով և սահմանվել 7,75 տոկոս 2009 թ.-ի մարտի 3-ին, երբ Կենտրոնական բանկը անցավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը:-0-