ՀՀ պաշտպանության նախարարն ու Չինաստանի դեսպանը վստահ են երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում

21.01.2010, 10:54
ՀՀ պաշտպանության նախարարն ու Չինաստանի դեսպանը վստահ են երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին ընդունել ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հուն Ցզիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Օհանյանը շնորհակալություն է հայտնել Հուն Ցզիուին արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար՝ հաջողություն մաղթելով նրան` հետագա առաքելություններում:

Զրույցի ընթացքում ընդգծվել է նաև, որ երկու երկրների փոխադարձ հասկացողության և բարձր քաղաքական երկխոսության վրա հիմնված համագործակցությունը շարունակում է զարգանալ ինչպես պաշտպանական, այնպես էլ հասարակական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում:

 

Կողմերը հույս են հայտնել, որ հայ-չինական հարաբերություններն ու բարեկամական կապերը, այդ թվում` նաև պաշտպանական բնագավառում, էլ ավելի կամրապնդվի:

Հանդիպման ավարտին կողմերը խորհրդանշական նվերներ են փոխանակել:-0-