Ավելի քան 70 հայ պետծառայող ֆրանսերեն լեզվի դասընթացներ կանցի

18.01.2010, 15:49
Ավելի քան 70 հայ պետծառայող ֆրանսերեն լեզվի դասընթացներ կանցի

Հունվարի 18-ին մեկնարկել է ՀՀ պետական համակարգում ներգրավված պետծառայողների ֆրանսերենի ուսուցման ծրագիրը, հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

2009թ. հունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Բելգիայի ֆրանսիական համայնքի կառավարությունների միջև ՀՀ պետծառայողների ֆրանսերենի ուսուցման բազմամյա ծրագրի մասին ստորագրված հուշագրի համաձայն` այսօրվանից մեկնարկում են Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» (Alliance Franջaise-Armռnie) կենտրոնի կողմից իրականացվող ֆրանսերեն լեզվի դասընթացները, որոնց մասնակցելու է առավել քան 70 պաշտոնյա:

Դասընթացները նախատեսված են հիմնականում ՀՀ նախարարությունների, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերում ընդգրկված պետծառայողների համար:

Ֆրանսերենի ուսուցման այս ծրագիրը նպատակ ունի բարելավել միջազգային համագործակցության ոլորտում ներգրավված ՀՀ դիվանագետների և պետծառայողների ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը: -0-