ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ավտոմեքենան բախվել է էլեկտրագնացքի հետ հունվարի 16-ին, տեղական ժամանակով 15։15-ին Արտաշատ-Այգեվան ուղեմասում, տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
«Մեքենավար Ե. Ոսկերչյանի ղեկավարությամբ Երևան-Արարատ երթուղով ընթացող ուղևորատար էլեկտրագնացքին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա»,- ասվում է հաղորդագրությունում։
Խախտելով անվտանգության կանոնները՝ ավտոմեքենան մեծ արագությամբ փորձել է անցնել երկաթուղային անցումը՝ անտեսելով մոտեցող գնացքը։
Բախման արդյուքնում զոհվել է մեքենայում գտնվող երեք մարդ։
Էլեկտրագնացքի ուղևորները չեն տուժել։ Էլեկտրագնացքի հարկադրված կանգառի հետևանքով ՀԿԵ աշխատակիցների կողմից միջոցառումներ են անցկացվում ուղևորներին վերջնական նշանակության կետ տեղափոխելու ուղղությամբ։
ՀԿԵ-ն ևս մեկ անգամ ընդգծում է անցումներում պետական մարմինների, ուսումնական հաստատությունների, ավտոդպրոցների, ԶԼՄ-ների մասնակցության անհրաժեշտությունը՝ անվտանգության կանոնները ներկայացնելու հարցում։
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--