ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

15.01.2010, 19:34
ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 16-ին պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

«Կահիրեում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրի և վարչապետ Ահմեդ Նազիֆի հետ: Այցի ընթացքում պատվիրակությունը նաև հանդիպում կունենա եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահի պատվին Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Մկրտիչ Մինասյանը, Համլետ Հարությունյանը, Սուրիկ Պողոսյանը, Վարդան Բոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը, Արայիկ Գրիգորյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը, պաշտոնատար այլ անձինք: