Երևանյան «Հատիս» կանանց թիմը դուրս է մնացել բասկետբոլի Եվրոպայի գավաթից

15.01.2010, 17:07
Երևանյան «Հատիս» կանանց թիմը դուրս է մնացել բասկետբոլի Եվրոպայի գավաթից

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի «Հատիս» և Օրենբուրգի «Նադեժդա» թիմերի միջև Օրենբուրգում կայացած բասկետբոլային հանդիպումն ավարտվեց «Նադեժդա»-ի  հաղթանակով` 65:80 հաշվով, որի արդյունքում «Հատիս»-ը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի արգելքը և դուրս մնաց հետագա մրցապայքարից, հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Հատիս»-ի կազմում ամենաշատ միավորներ վաստակեց սերբուհի Միլիցա Դաբովիչը՝ 24 միավոր:-0-