Հայաստանը զբաղեցնում է 38-րդ տեղը տնտեսական ազատության վարկանիշային ցուցակում. «Ազգ»

13.01.2010, 11:08
Հայաստանը զբաղեցնում է 38-րդ տեղը տնտեսական ազատության վարկանիշային ցուցակում. «Ազգ»
Հայաստանը զբաղեցնում է 38-րդ տեղը տնտեսական ազատության վարկանիշային ցուցակում. «Ազգ»

«Heritage Foundation» միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 38-րդ տեղը տնտեսական ազատության վարկանիշային ցուցակում, գրում է «Ազգ» թերթը:

Նշենք, որ 2009 թ.-ի համեմատ Հայաստանը իջել է 7 կետով: Արդյունքում Հայաստանը հայտնվել է «Չափավոր ազատ տնտեսություն» ունեցող երկրների ցուցակում:

Հայաստանի հետ նույն խմբում է հայտնվել նաև Թուրքիան՝ զբաղեցնելով 67-րդ տեղը: Վեց կետով բարելավել է իր վարկանիշը Վրաստանը՝ հայտնվելով 26-րդ տեղում:

Ադրբեջանական տնտեսությունը հայտնվել է «հիմնականում անազատ տնտեսություն» ունեցող երկրների խմբի մեջ (96-րդ տեղ): Նույն խմբում է հայտնվել նաև Ռուսաստանը՝ զբաղեցնելով 143-րդ տեղը:

Նշենք, որ տնտեսական ազատության առաջին երեք հորիզոնականներում են Հոնկոնգը, Սինգապուրն ու Ավստրալիան:-0-