Հայաստանի դպրոցներում պարապմունքների վերսկսման առաջին օրերին հաճախելիությունը 90 տոկոս է կազմել. ԿԳՆ

12.01.2010, 15:03
Հայաստանի դպրոցներում պարապմունքների վերսկսման առաջին օրերին հաճախելիությունը 90 տոկոս է կազմել. ԿԳՆ

Սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների թվի աճի պատճառով հայտարարված կարանտինից հետո հայկական դպրոցներում պարապմունքների վերսկսման առաջին երկու օրերին հաճախելիության մակարդակը կազմել է մոտ 90 տոկոս, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի կրթության և գիտության նախարարության հանրային կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։

«Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի դպրոցները վերսկսել են աշխատանքը նորմալ ռեժիմում։ Կրթության և գիտության նախարարությունը մշակել է կարանտինի ընթացքում բաց թողած դասերի լրացման ժամանակացույցը»,- ասաց նա։

Կարանտինը հանրապետությունում հայտարարվել էր դեկտեմբերի 7-ից գրիպի և ՇՍՎԻ բարձր մակարդակից ելնելով։ Պարապմունքները վերսկսվել են հունվարի 11-ին։

Հովհաննիսյանը խոսքերով, սկսած երրորդ դասարանից և ավելի բարձր դասարաններում հարկադրված բացթողումները կլրացվեն վեցօրյա ուսուցմանն անցնելու հաշվին, իսկ երկրորդ դասարաններում՝ գարնանային արձակուրդների, առաջին դասարաններում դասացուցակի փոփոխություններ չեն լինի։

«Հունվարի 31-ը պաշտոնապես հայտարարվել է առաջին կիսամյակի վերջին օր, երբ կամփոփվեն արդյունքները»,- ավելացրեց վարչության պետը։

Հայաստանի կրթության և գիտության նախարարության տվյալներով, հանրապետությունում գործում է 1410 հանրակրթական դպրոց։ -0-