Հայկական դպրոցները բացվել են կարանտինից հետո

11.01.2010, 11:08
Հայկական դպրոցները բացվել են կարանտինից հետո
Հայկական դպրոցները բացվել են կարանտինից հետո

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ուսումնական հաստատությունները բացվել են կարանտինից հետո, որը հայտարարվել էր դեկտեմբերի 7-ից՝ գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների մակարդակի բարձրացման պատճառով:

«Ընթացիկ տարվա հունվարի 11-ից հանրապետության կրթօջախներում վերսկսվելու է ուսումնական գործընթացը, և առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ պետք է խստորեն իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելմանը», - ասվում է ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

Նախարարությունը կոչ է անում հնարավորինս խուսափել շփվելու գրիպով հիվանդ անձանց հետ, հիվանդության դեպքում մնալ տանը, չզբաղվել ինքնաբուժմամբ, անմիջապես հրավիրել տեղամասային մանկաբույժին կամ թերապևտին, հաճախակի օդափոխել փակ տարածքները, հագնվել եղանակին համապատասխան:

Հունվարի 8-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 111 դեպք, որից 3-ը՝ մահվան ելքով:-0-