Հայկական ընդդիմադիր թերթի խմբագիրը չկարողացավ հաղթել խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում

11.01.2010, 10:35
Հայկական ընդդիմադիր թերթի խմբագիրը չկարողացավ հաղթել խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում
Հայկական ընդդիմադիր թերթի խմբագիրը չկարողացավ հաղթել խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում

Կալանքի տակ գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հաղթել մեծամասնական համակարգով նախօրեին 10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Փաշինյանի օգտին քվեարկել էր ընտրություններին մասնակցած 13380 ընտրողներից 5053-ը:

Ընտրություններում հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը, ով հավաքել էր 7622 ձայն:

Երրորդ թեկնածու՝ Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ստացել է 299 ձայն:

Ընտրողների կողմից ներկայացված 13380 քվեաթերթիկից 438-ն անվավեր են ճանաչվել:

«Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով մեղադրվում է Երևանում 2008 թ.-ի մարտի 1-ին իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու և զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, գրանցվել էր որպես 10-րդ ընտրատարածքը ներկայացնող պատգամավորի թեկնածու:

Լրացուցիչ ընտրությունները նշանակվել էին այն բանից հետո, երբ ձեռներեց Խաչատուր Սուքիասյանը, ով 2008 թ.-ի նախահագական ընտրությունների ժամանակ սատարել էր ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, հրաժարվել էր պատգամավորական մանդատից:-0-