ՀՀ նախագահը պատվավոր կոչումներ է շնորհել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի շարք ներկայացուցիչների

28.12.2009, 10:25
ՀՀ նախագահը պատվավոր կոչումներ է շնորհել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մի շարք ներկայացուցիչների

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար սպորտի բնագավառի մի խումբ աշխատակիցների ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

 

Հրամանագրի համաձայն՝ «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Սիրեկան Ջանոյանին շնորհվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում:

 

«Վաստակավոր մարզչի» կոչմանն են արժանացել Երվանդ Կիրակոսյանը և Աշոտ Դանիելյանը (ծանրամարտի մարզիչ), Արմեն Բաբալարյանը (հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ), Արսեն Ավետիսյանը (թաեքվոնդոյի մարզիչ), Սամվել Սողոմոնյանը և Արման Հարությունյանը (բռնցքամարտի մարզիչ):

Պատվավոր կոչումները շնորհվել են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:-0-