Հայաստանի վարչապետը Ամանորը կդիմավորի Երևանում՝ ընտանիքի շրջապատում

25.12.2009, 14:49
Հայաստանի վարչապետը Ամանորը կդիմավորի Երևանում՝ ընտանիքի շրջապատում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2010 թվականը կդիմավորի Երևանում՝ ընտանիքի շրջապատում:

«Ես Նոր տարին կդիմավորեմ Երևանում ընտանիքիս հետ: Սակայն չի բացառվում, որ Նոր տարուց հետո 3-4 օրով լքեմ Հայաստանը՝ առողջության հետ կապված խնդիրների կապակցությամբ բուժհետազոտություն անցնելու համար: Սակայն եթե հայ բժիշկները եզրահանգման գան, որ հետազոտությունը կարելի է անցկացնել նաև հանրապետությունում, ապա ես կմնան Հայաստանում», - ասաց վարչապետն ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

Խոսելով ամանորյա բարեմաղթանքների մասին՝ կառավարության ղեկավարը խոստովանեց, որ դեռ չի կողմնորոշվել և որ Նոր տարուն մնացած չորս օրվա ընթացքում անպայման կորոշի, թե ինչ է ցանկանում ստանալ ամանորին և կտեղեկացնի լրագրողներին:-0-