Երևանի մի բնակիչ զրկվել է մատներից՝ պայթուցիչի հետ անզգուշորեն վարվելու արդյունքում

24.12.2009, 12:34
Երևանի մի բնակիչ զրկվել է մատներից՝ պայթուցիչի հետ անզգուշորեն վարվելու արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի շրջանի ջնջխված վերքեր, 4-րդ և 5-րդ մատների ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1945թ. ծնված Զավեն Պ.-ն, տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ վնասվածքները նա ստացել է «Հախվերդյանշինմոնտաժ» ԲԲԸ տարածքում` անհայտ տեսակի պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով:

Նշված վայրից հայտնաբերվել է պայթուցիչ գործարկման լծակ, պայթուցիչի օղակ` ապահովիչ ձողով և Զավեն Պ.-ինին պատկանող ձեռնոցը` պատառոտված և արյան հետքերով:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:-0-