«Լավագույն մարզական քաղաք» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Երևանում

24.12.2009, 11:18
«Լավագույն մարզական քաղաք» մրցույթի հաղթողները պարգևատրվել են Երևանում

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Լավագույն քաղաքային մարզական համայնք», «Լավագույն գյուղական մարզական համայնք» և «Լավագույն մարզական բակ» մրցույթի հաղթողները նախօրեին պարգևատրվել են դրական մրցանակներով և վկայագրերով:

Ինչպես հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, 2009 թ.-ին լավագույն մարզական քաղաք է ճանաչվել Աբովյանը (Կոտայքի մարզ), որն արժանացել է 1,5 միլիարդ դրամ (շուրջ 4 հազար դոլար) մրցանակի, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած Կապանը (Սյունիքի մարզ) և Արտաշատը (Արարատի մարզ) արժանացել են հատուկ վկայագրերի:

Լավագույն մարզական գյուղ է ճանաչվել Արագածը (Արագածոտնի մարզ), որն արժանացել է 1 միլիոն դրամ (շուրջ 2,7 հազար դոլար) մրցանակի, նրան են հաջորդում Ազատան (Շիրակի մարզ) և Մարգահովիտ (Լոռու մարզ) գյուղերը:

Լավագույն մարզական բակերը գտնվում են Երևանում, Չարենցավանում (Կոտայքի մարզ) և Վանաձորում (Լոռու մարզ): Նրանք ստացել են համապատասխանաբար 1,5 միլիոն դրամ (շուրջ 4 հազար դոլար), 1 միլիոն դրամ (շուրջ 2,7 հազար դոլար) և 500 հազար դրամ (1,3 հազար դոլար):-0-