Արմենալ գործարանն առաջին անգամ առավել քան 20 հազար տոննա փայլաթիթեղ թողարկեց

23.12.2009, 19:40
Արմենալ գործարանն առաջին անգամ առավել քան 20 հազար տոննա փայլաթիթեղ թողարկեց

«Արմենալ» գործարանը դեկտեմբերի կեսին առաջին անգամ տարվա ընթացքում արտադրեց և իրացրեց առավել քան 20 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը գրեթե 2 անգամ գերազանցում է անցյալ տարվա նույն ցուցանիշը, տեղեկացնում է «Արմենալ»-ի մամուլի ծառայությունը։

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գործարանում էապես աճել է աշխատանքի արտադրողականությունը, 2 անգամ ավելացել է մեկ մարդուն բաժին ընկնող ամսական արտադրանքը: Կայունացել է պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը, որը հասել է 70%-ի: Արտաքին խոտանը «Արմենալ»-ում հասցվել է նվազագույնի: Մինչև 3%-ով նվազել է ներքին խոտանը:

«Ամբողջովին արդիականացված սարքավորումներն, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործումն օգնեցին ձեռնարկությանն այս տարի հասնել բարձր արտադրական արդյունքի։  Տեխնոլոգիական գործընթացների կատարելագործումը բարձրացրեց արտադրության արդյունավետությունն, ինչպես նաև թույլ տվեց հաճախորդների պահանջներին լիովին բավարարող արտադրանք» - ասաց փաթեթավորման դիվիզիոնի տնօրեն Ալեքսանդր Բուրդինը:

2009 թ. հունվարից գործարանը կատարել է շուրջ 1500 արտահանման պատվեր, հուսալիորեն յուրացրել է գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը` հետագա ձևավորման համար նախատեսված: Դանակների կառուցվածքի կատարելագործումից հետո, որը հանգեցրեց գլանափաթեթների կտրատման որակի բարձրացմանը, կարգավորված է համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցեղ 40-50 միլիմետրանոց նեղ փայլաթիթեղի թողարկումը:

Արմենալը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է Ռուսալի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, ՙՈւրալսկայա ֆոլգա՚, ՙՍայանսկայա ֆոլգա՚ ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Ռուսալի՝ ալյումինային բնագավառի համաշխարհային առաջատարի արտադրանքը արտահանվում է աշխարհի 70 երկրների պատվիրատուներին: Ընկերությանը բաժին է ընկնում ալյումինի համաշխարհային շուկայի շուրջ 11%-ը և կավահողի 13%-ը: Ընկերությունում աշխատում է 75 000 մարդ: Ռուսալը ներկայացված է աշխարհի 19 երկրում 5 մայրցամաքի վրա: -0-