Մեկ ժամվա ընթացքում FiberNet-ը կվերականգնի հայ փրովայդերներին մատակարարվող ինտերնետը

23.12.2009, 17:05
Մեկ ժամվա ընթացքում FiberNet-ը կվերականգնի հայ փրովայդերներին մատակարարվող ինտերնետը

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. FiberNet Communications ընկերությունը հայ փրովայդերներին մատակարարվող ինտերնետի մատակարարումը կվերականգնի առաջիկա մեկ ժամվա ընթացքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Միքայել Բալայանը:

«Ցանցում ծրագրային պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում, որոնք կավարտվեն մեկ ժամվա ընթացքում: Փրովայդերներն ու FiberNet Communications օգտագործողները նախապես տեղեկացվել են այսօր ծրագրված պրոֆիլակտիկ աշխատանքների մասին»,- ասաց նա:

Նրա խոսքով, ցանցի պրոֆիլակտիկ ընդհանուր աշխատանքները նախատեսված են 13.00-ից 16.00-ն:-0-