Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

23.12.2009, 10:46
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը  տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը  տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի գրոհող կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել, հաղորդում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Հրայր Մկոյանը («Ուլիս»), երրորդ տեղը՝ Սարգիս Հովսեփյանը («Փյունիկ»):

Տարվա լավագույն ֆուտբոլիստը որոշվում է ՀՖՖ-ի մամուլի ծառայության կողմից անցկացվող հարցման հիման վրա: Այս տարի հարցմանը մասնակցել են «Փյունիկ», «Գանձասար», «Միկա», «Բանանց», «Ուլիս», «Շիրակ», «Կիլիկիա» ակումբների նախագահները, թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, Հայաստանի առաջնության խաղերը սպասարկող մրցավարները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները:-0-