Հայաստանում Ամանորի միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 25-ին՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությամբ

22.12.2009, 17:41
Հայաստանում Ամանորի միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 25-ին՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությամբ
Հայաստանում Ամանորի միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 25-ին՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությամբ

Հայաստանում Ամանորի միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 25-ին՝ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից Հանրապետության հրապարակում տեղադրված երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությամբ, ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լուսինե Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ այս տարի երկրի գլխավոր տոնածառի զարդարման աշխատանքներին մասնակցել են մոսկվացի դիզայներներ:

«Բացի Ամանորի գլխավոր գեղեցկուհուն զարդարելուց հայ և ռուս մասնագետները տեղադրել են ևս երկու ոչ մեծ եղևնիներ՝ քաղաքապետարանի հարակից տարածքում և Ֆրանսիայի հրապարակում»,- ասաց Մարտիրոսյանը: 

Մշակույթի բաժնի ղեկավարը հայտնեց նաև, որ տոնի ձևաչափը փոքր-ինչ կփոխվի, մասնավորապես, կեսգիշերային համերգի փոխարեն կլինի դիսկոտեկ, այնուհետև՝ հրավառություն»:

«Քաղաքապետարանը չի անտեսել նաև երեխաներին: Այսպես, ամեն օր գլխավոր հրապարակում կանցկացվեն միջոցառումներ երեխաների համար՝ սիրելի հերոսների՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ: Հրապարակում կլինի հեքիաթային քաղաք, կտեղադրվեն տարբեր ատրակցիոններ»,- ասաց նա:

Խոսելով միջոցառումների ֆինանսավորման մասին՝ Մարտիրոսյանը հայտնեց, որ այս տարի միջոցառումների համար պետբյուջեից միջոցներ չեն օգտագործվել, ֆինանսավորումն ապահովել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնք ցանկացել են անհայտ մնալ:--0--