2009թ. գլխավոր արդյունքը ՀՀ-ում 2008թ. մարտյան դեպքերից բխած քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է. հայ պատգամավոր

21.12.2009, 17:32
2009թ. գլխավոր արդյունքը ՀՀ-ում 2008թ. մարտյան դեպքերից բխած քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է. հայ պատգամավոր

2009 թվականի գլխավոր արդյունքը Հայաստանում 2008 թվականի մարտյան դեպքերից բխած քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, կարծում է Եվրաինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Հայաստանի իշխանություններին և կոալիցիոն կուսակցություններին համատեղ աշխատանքով հաջողվեց հաղթահարել մարտի մեկից հետո առաջացած ճգնաժամը, հաջողվեց կայունություն հաստատել։ Իհարկե, դեռ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել, բայց կարևորը՝ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- ասաց նա։

2008թ. փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 քաղաքացի։

Զոհրաբյանը նշեց նաև, որ նախորդ տարին չափազանց հագեցած էր արտաքին քաղաքական իրադարձություններով, առաջին հերթին հայկական իշխանությունների՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղության գործադրած ջանքերի շնորհիվ։ -0-