Երևանի տիկնիկային թատրոնում կայացավ ամանորյա հեքիաթի պրեմիերան

18.12.2009, 17:18
Երևանի տիկնիկային թատրոնում կայացավ ամանորյա հեքիաթի պրեմիերան
Երևանի տիկնիկային թատրոնում կայացավ ամանորյա հեքիաթի պրեմիերան

«Հափչի-մարդը կամ իսկական հրաշք» ամանորյա շոու ներկայացման պրեմիերան ուրբաթ կայացավ Հ. Թումանյանի անվ. Երևանի պետական տիկնիկային թատրոնումմ, ասաց թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստների վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:  

«Ներկայացման անվանումը ոչ մի կապ չունի գրիպի հետ: Սա նոր պիես է, որում օգտագործվում է հատուկ այս ներկայացման համար գրված երաժշտություն»,- ասաց Բաբայանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ: 

Բաբայանի խոսքերով, ներկայացման բեմադրիչները պահպանել են շոու ներկայացումներ կազմակերպելու ավանդույթը, համաձայն որի ներկայացման առաջին մասը կանցկացվի թատրոնի ֆոնին ամանորյա տոնածառի շուրջ:

«Երեխաները անմիջական և ակտիվ մասնակցություն կունենան ներկայացմանը Ձմեռ Պապի, Ձյունանուշի, ծաղրածուի, ինչպես նաև անցյալ տարվա խորհրդանիշ հանդիսացող ցուլի ու գալիք տարվա խորհրդանիշ սպիտակ վագրի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ ծնողները հանդիսատեսի դերում կլինեն:  

Գեղարվեստական ղեկավարի խոսքերով, ամանորյա շոուի երկրորդ մասը անմիջապես ներկայացումն է, որը կանցկացվի դահլիճում, և ողջ ներկայացումը ընդհանուր առմամբ մեկ ժամից մի քիչ ավելի կտևի:

Հայտնելով, որ թատրոնի շենքը ջեռուցվում է, Բաբայանն ասաց նաև, որ անցնող տարում ներկայացումը կարելի է դիտել ցերեկային ժամերին, ընդհուպ մինչև դեկտեմբերի 29-ը ներառյալ, իսկ ամանորյա տոներից հետո ներկայացումները կշարունակվեն հունվարի 3-10-ը:

«Հնարավոր է, որ ներկայացումների օրերը երկարացվեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մեկ տոմսի արժեքը 700 դրամ է ($2 դոլար): -0-