Առնո Բաբաջանյանի անվան մրցույթի հաղթողների մասնակցությամբ համերգը տեղի ունենա դեկտեմբերի 20-ին

16.12.2009, 16:22
Առնո Բաբաջանյանի անվան մրցույթի հաղթողների մասնակցությամբ համերգը տեղի ունենա դեկտեմբերի 20-ին
Առնո Բաբաջանյանի անվան մրցույթի հաղթողների մասնակցությամբ համերգը տեղի ունենա դեկտեմբերի 20-ին

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթի հաղթողների մասնակցությամբ ամանորյա համերգը տեղի ունենա դեկտեմբերի 20-ին, Երևանում, Բաբաջանյանի անվան համերգասրահում:

Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ, 2009թ. դեկտեմբերին կազմակերպեց «Առնո» երիտասարդ  կատարողների միջազգային մրցույթը, որին մասնակցեցին երիտասարդ երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Լատվիայից, ԼՂՀ-ից:

Առաջին մրցանակը շնորհվեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մակարյանին, երկրորդը` Վրաստանից Վլադ Արամովին, իսկ երրորդ մրցանակը կիսեցին Չինաստանի ներկայացուցիչ ՈՒ Մեյը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Արամ Մուսայելյանը և Հայաստանը ներկայացնող Տիգրանուհի Շահինյանը: Ռուսաստանը ներկայացնող Հրաչյա Սաֆարյանը արժանացավ Առնո Բաբաջանյանի որդու` Արա Բաբաջանյանի համակրանքի հատուկ մրցանակին:

Մրցույթի հանձնաժողովի անդամ, «Քո վաղվա օրը» կրթամշակութային հիմնադրամի ղեկավար Արմինա Դարբինյանի խոսքով, համերգի ընթացքում մրցույթի մասնակիցները կատարելու են տաղանդավոր կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:

«Մրցույթի հիմնական  նպատակը երիտասարդ տաղանդների համար պայմաններ ստեղծելն է, որպեսզի նրանք պատշաճ կերպով ներկայացնեն Առնո Բաբաջանյանի երաժշտությունը միջազգային մակարդակում»,- ասաց Առնո Բաբաջանյանի անվան հիմնադրամի նախագահ, կոմպոզիտորի որդի Արա Բաբաջանյանը:

Նրա խոսքով, «Առնո» մրցույթը, որն առաջին անգամ է անցկացվում, գերազանցել է կազմակերպիչների սպասելիքները:

Միաժամանակ նա վստահություն հայտնեց, որ մրցույթը շարունակական բնույթ կունենա, «քանի որ տաղանդներ գտնելու Բաբաջանյանի երաժշտությամբ ապրելու ցանկություն կա»:

Միջազգային մրցույթների դափնեկիր և մրցույթի հանձնաժողովի անդամ գայանե Հովհաննիսյանն իր հերթին բարձր գնահատեց մրցույթի արդյունքները:

«մենք բազում տաղանդավոր երիտասարդներ ունենք Հայաստանում: Մրցույթից հետո մենք կանենք մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի մեր հաղթողները  արժանավայել ձևով կարողանան մեծ վարպետի երգերը ներկայացնել միջազգային բեմերում»,- ասաց Հովհաննիսյանը:

«Առնո» էստրադային երգի մրցույթի նախընտրական փուլն անցկացվել է 2009թ. նոյեմբերի 16-17-ին Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում:

Մրցանակաբաշխության արարողությունն ու գալա-համերգը՝ հայ և արտասահմանցի կատարողների մասնակցությամբ, տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին Հայաստանի Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում:-0-