A/H1N1 գրիպից մահացության երկու դեպք է գրանցվել Հայաստանում. առողջապահության նախարարություն

14.12.2009, 17:25
A/H1N1 գրիպից մահացության երկու դեպք է գրանցվել Հայաստանում. առողջապահության նախարարություն
A/H1N1 գրիպից մահացության երկու դեպք է գրանցվել Հայաստանում. առողջապահության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 14  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009թ. դեկտեմբերի 14-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորտոր հաստատված 80 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով, որոնցից մեկը եղել է հղի կին, հայտնվում է առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

Հաղորդագրության համաձայն՝ կինը ծանր վիճակում Հրազդանից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ և մահացել է:

Միաժամանակ հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը: Վերջինիս արդյունքները վկայում են, որ շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունը վերջին 3 օրվա ընթացքում նվազել է օրական 300-500 դեպքով:

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեզոնային գրիպի և շնչառական սուր վիրուսային ինֆեկցիայի ավելի քան 31 հազար դեպք:

Կրթության նախարարության որոշման համաձայն, հայկական դպրոցներն ու մանկապարտեզները դեկտեմբերի 8-19-ը ժամանակավորապես փակվել են սուր շնչառական վիրուսային հիվանդությունների կանխարգելման նպատակով:--0--