ԱՄՆ նախագահը Թուրքիայի վարչապետին զգուշացրել է, որ ԱՄՆ կոնգրեսը կարող է ճանաչել հայերի ցեղասպանությունը. «Ազգ»

10.12.2009, 10:26

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախազգուշացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ եթե Թուրքիայի ազգային մեծ ժողովը չհաստատի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները, ապա ԱՄՆ Կոնգրեսը կարող է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում ընդունել, գրում է «Ազգ»-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Թերթի համաձայն, Օբաման Էրդողանին այս մասին ասել է Սպիտակ տանը փակ դռների ետևում կայացած հանդիպման ժամանակ:

Էրդողանը շուտով հրապարակայնորեն պատասխանել է Օբամայի այս հայտարարությանը՝ կոչ անելով ներքաղաքական հաշվարկներով տեղի չտալ լոբբիներին և հետամուտ լինել այն «տիպական գործակցությանը», որը նա հաստատել է Թուրքիայի հետ, որովհետև ԱՄՆ-ի Կոնգրեսի հայանպաստ ամեն մի որոշում կնշանակի դեռևս չհասունացած ձախողման դատապարտել «տիպական գործակցության» կոնցեպցիան, երբ աննախադեպ բարձրանում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը:-0-