ՌԴ-ն մինչև 2015 թը կանցնի թվային հեռարձակման. Մեդվեդև

09.12.2009, 14:29
ՌԴ-ն մինչև 2015 թը կանցնի թվային հեռարձակման. Մեդվեդև
ՌԴ-ն մինչև 2015 թը կանցնի թվային հեռարձակման. Մեդվեդև

ՌԴ-ն մինչև 2015 թ. կանցնի թվային հեռարձակման, հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և կողմ հանդես եկավ այն բանին, որը այդ գործընթացը ԱՊՀ երկրների հետ զուգահեռ ընթանա:

«Ռուսաստանում այժմ արդեն գործում է մի քանի թվային գոտի, թվային հեռուստառադիոհեռարձակման գոտիներ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում: 2015 թ.-ին, հուսով եմ, որ մենք կկարողանանք լիարժեք աշխատանք սկսել թվային հեռուստատեսության շրջանակներում»,- ասել է Մեդվեդևը, չորեքշաբթի ելույթ ունենալով «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Եվրոպական և ասիական մեդիաֆորումի ժամանակ:

«Սրա համար մեծ գումարներ են ծրագրված և դաշնային, և կոմերցիոն կառույցների փողեր, միլիարդավոր դոլարներ»,- հայտնեց նա:

ՌԴ նախագահի խոսքերով` միևնույն գործընթացներն ընթանալու են նաև ԱՊՀ տարածքում:

«Ինձ թվում է, որ մեզ բոլորիս համար օգտակար կլիներ, եթե սա տեղի ունենար միաժամանակ»,- ասել է Մեդվեդևը: -0-