Հայ զինծառայողը պարգևատրվել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ դրսևորած խիզախության համար

07.12.2009, 13:53
Հայ զինծառայողը պարգևատրվել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ դրսևորած խիզախության համար

Հայ զինծառայող Հայկ Հակոբյանը պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ դրսևորած խիզախության համար։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Հայկ Հակոբյանի արարքը և դեկտեմբերի 5-ն նրան ներկայացրել պարգևի։

Հայկ Հակոբյանը շուրջ 15 օր առաջ ավարտել է ժամկետային զինծառայությունը, բայց մինչ զորացրվելը՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, ականապատված դաշտից դուրս է բերել ականի պայթյունի հետևանքով զոհված իր հրամանատարին:

Հայկ Հակոբյանը ցանկություն է հայտնել որպես պայմանագրային զինծառայող համալրել ազգային բանակի շարքերը: -0-