Մադրիդյան նոր սկզբունքը կարող է նպաստել, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. հայ պատգամավոր

03.12.2009, 15:55
Մադրիդյան նոր սկզբունքը կարող է նպաստել, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. հայ պատգամավոր

Ժողովուրդների իրավահավասարության մասին Մադրիդյան նոր սկզբունքը կարող է նպաստել, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մշտապես ընդգծել են երեք սկզբունք՝ ուժի չկիրառում կամ ուժի սպառնալիք, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում, որոնց այժմ ավելացավ ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը»,- ասաց նա հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ համատեղ նախօրեին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես, Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Սաֆարյանի խոսքով՝ նոր սկզբունքի ի հայտ գալը պաշտոնական Երևանի ջանքերի արդյունքն է՝ ուղղված այն բանին, որ Ղարաբաղը բանակցությունների կողմ դառնա, և այսօր դրանով զարգացման նոր ուղի է բացվում, այսինքն Ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացին: 

Սակայն խորհրդարանականը սպառնալիք է տեսնում այն բանում, որ Ղարաբաղյան կողմի մասնակցությունը կարող է դիտվել երկու իրավահավասար հայկական և ադրբեջանական համայնքների մասնակցության համատեքստում:

«Եթե իրադարձությունները զարգանան այդ ուղղությամբ, դա չի կարող դիտվել որպես հայկական կողմի հաղթանակ, քանի որ դեռևս 1997 թ.-ին նախքան Ղարաբաղի՝ բանակցային գործընթացից դուրս գալը, նա բանակցություններին մասնակցել է որպես չճանաչված պետական միավոր»,- պարզաբանեց նա:

Այս առնչությամբ պատգամավորը կարծում է, որ եթե հայկական դիվանագիտությանը հաջողվի մոտ ապագայում նվազագույնը Ղարաբաղին վերադարձնել 1998 թ.-ին նախորդող մակարդակին, այդ դեպքում հնարավոր կլինի այդ հայտարարությունը հաղթանակ համարել՝ «հաշվի առնելով այս նոր սկզբունքը, որը թույլ կտա Ղարաբաղյան կողմից վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»:

«Սակայն ես շատ վտանգավոր եմ համարում, եթե դա տեղի ունենա համայնքների մակարդակով»,- ընդգծեց նա:

Ընդհանուր առմամբ, ըստ Սաֆարյանի, համատեղ հայտարարությունը կարելի կլիներ որակել որպես հաղթանակ, եթե Մադրիդյան սկզբունքները զգալի փոփոխության ենթարկվեին, ինչպես նաև փոփոխվի ադրբեջանական կողմի դիրքորոշումը:

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքի դուրսբերումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-