ՀԿԵ ղեկավարը այցելել է Շիրակի մարզ

02.12.2009, 18:34
ՀԿԵ ղեկավարը այցելել է Շիրակի մարզ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը չորեքշաբթի այցելել է ՀՀ Շիրակի մարզ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում Շայդուլլինը հանդիպել է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են սոցիալական բնույթի, ինչպես նաև երկաթուղու աշխատանքի անվտանգության բարձրացման հարցերի: Դրանց թվում են եղել նաև  չարտոնված անցումների առկայության խնդիրը, որը վտանգ է ներկայացնում քաղաքացիների անվտանգությանը: Կողմերը հատուկ ուշադրություն դարձրեցին երկաթուղային օբյեկտներում շատ ընտանիքների բնակությանը, ինչը դիտվում է 90-ականների սկզբից:    

«ՀԿԵ» ՓԲԸ և ՀՀ կառավարության միջև կնքված կոնցեսիոն պայմանագիրը չի նախատեսում անձանց նման բնակությունը երկաթուղային օբյեկտներում: Կողմերը փոխհամաձայնության եկան այս հարցի շուրջ և պայմանավորվեցին փուլ առ փուլ լուծել այդ խնդիրը կառավարական մակարդակով:

Այնուհետև ՀԿԵ ղեկավարն ու մարզպետ Լիդա Նանյանը այցելեցին սահմանամերձ Ախուրյան կայարան: Այցի ընթացքում մարզպետը բարձր գնահատական տվեց Գյումրի-Ախուրյան երկաթուղային հատվածում անցկացվող վերականգնողական աշխատանքներին:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—