Դաշնակցությունը Հայաստանում իշխանափոխություն կպահանջի. «Հրապարակ»

02.12.2009, 11:04
Դաշնակցությունը Հայաստանում իշխանափոխություն կպահանջի. «Հրապարակ»

«Դաշնակցության» Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ եթե չհաջողվի հասնել նրան, որ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ համարվեն Սահմանադրական դատարանի կողմից, ապա «Դաշնակցություն» կուսակցությունն իշխանափոխություն է պահանջելու, գրում է «Հրապարակ» թերթը:

Նրա խոսքերով՝ Հայաստանի Սահմանադրական դատարանը պարտավոր է այդ արձանագրություններով Հայաստանի կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող:

Ռուստամյանը նաև հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարում քաղաքական ուժերը կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի փաստաթղթերը ճանաչվեն հակասահմանադրական:-0-