Հունաստանը կարևորում է Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում

01.12.2009, 19:08
Հունաստանը կարևորում է Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հունաստանը կարևորում է ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները, հայտարարեց Հունաստանի արտգործնախարար Յորգաս Պապանդրեուն ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի երեքշաբթի Աթենքում մեկնարկած նիստի ժամանակ։ 

«Մինսկի խմբի համանախագահները ջանասիրաբար աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին սատարելու ուղղությամբ տարաձայնությունների հաղթահարելուն ուղղված բարդ որոշումների ընդունման նախաշեմին»,- ասել է Պապանդրեուն։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-