Հայաստանի կողմից ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնի թեկնածուների մասին բանաձևի մերժումը Թուրքիայի հետ հարաբերությունները չբարդացնելու ցանկությունից է բխում. ընդդիմություն

01.12.2009, 18:40
Հայաստանի կողմից ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնի թեկնածուների մասին բանաձևի մերժումը Թուրքիայի հետ հարաբերությունները չբարդացնելու ցանկությունից է բխում. ընդդիմություն

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության դիրքորոշումը այն բանաձևի նախագծից հրաժարվելու վերաբերյալ, համաձայն որի ԵԽԽՎ նախագահի պաշտոնի թեկնածու չեն կարող դառնալ այն երկրների ներկայացուցիչները, որոնք գտնվում են ԵՄ մոնիտորինգի կամ հետմոնիտորինի փուլում, հնարավոր է՝ պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին չխոչընդոտելու ցանկությամբ։  

Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասաց նախագծի հեղինակ, «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

«Հաշվի առնելով այն, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնի թեկնածուներից մեկը Թուրքիայի ներկայացուցիչն է, տվյալ նախաձեռնությունը հատուկ արդիականություն է ստանում ներկա պահին»,- ասաց Փոստանջյանը՝ մեկնաբանելով նոյեմբերի 16-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակներում ներկայացված իր նախաձեռնությունը։  

Նրա կարծիքով՝ ԵՄ-ում մոնիտորինգի կամ հետմոնիտորինգային փուլում գտնվող պետությունը, ինչպիսին և Թուրքիան է, մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարության ինստիտուտներին հետևելու հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, և ճիշտ չէր լինի այդ պետություններին կարևոր հարցերի շուրջ ոորշումներ ընդունելու իրավունք վերապահել։

Փոստռանջյանի խոսքով՝ տվյալ սկզբունքը վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլև հավասարապես մյուս երկրներին, որտեղ խախտվում են մարդու իրավունքներն ու ազատությունները:   

Սակայն, ըստ պատգամավորի, նախագիծը չարժանացավ հայկական պատվիրակության մյուս ներկայացուցիչների աջակցությանը, հնարավոր է՝ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին որևէ կերպ չխոչընդոտելու ցանկության պատճառով։ 

Պատգամավորը նշեց, որ նախագծին աջակցել են Կիպրոսի, Մոնակոյի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ներկայացուցիչները։ -0-