Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. ՀՀԿ

30.11.2009, 16:19
Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. ՀՀԿ
Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ. ՀՀԿ

Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասաց  Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և մշակութային ոլորտներում բավականին խորանում են, և ես դա շատ դրական եմ գնահատում»,- ասաց Շարմազանովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Շարմազանովը պատահական չհամարեց, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սարգսյանն ու Մեդվեդևն անցկացրել են ավելի քան երկու տասնյակ հանդիպում։

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության այլ ուղղությունների մասին՝ խմբակցության քարտուղարն ասաց, որ Հայաստանը խորացնում է  հարաբերությունները նաև ՆԱՏՕ-ի հետ։ -0-