Դպրոցականի սպանություն՝ Երևանի կենտրոնում

30.11.2009, 14:33
Դպրոցականի սպանություն՝ Երևանի կենտրոնում
Դպրոցականի սպանություն՝ Երևանի կենտրոնում

Երևանում դանակահարությունից ստացված վնասվածքների հետևանքով դպրոցական է մահացել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ոստիկանությունից։

Հաղորդագրության համաձայն, կիրակի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանում 12 տարեկան դանակահարված երեխա կա:

Նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխվել Չարենցի անվան թիվ 67 միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Սոս Մելքոնյանի դիակը:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ.15.00- ժ.17.10-ն ընկած ժամանակահատվածում, նշված հասցեում, անհայտ անձը, չպարզված հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքի հարվածներով մարմնական վնասվածքներ է հասցրել Ս.Մելքոնյանին, որը գիտակցության չգալով, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արյունոտ խոհանոցային դանակ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: -0-