Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Աթենք
30.11.2009,
11:43
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Աթենք

Հունաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-2 ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Աթենք:
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարների խորհրդի շրջանակներում նախարար Նալբանդյանը կունենա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հարցով համանախագահները, նիստին նախատեսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:-0-