ՀՀ ԱԳՆ դիվագիտական դպրոցը համագործակցություն կհաստատի Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ

27.11.2009, 11:55
ՀՀ ԱԳՆ դիվագիտական դպրոցը համագործակցություն կհաստատի Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ

ՀՀ ԱԳՆ դիվագիտական դպրոցը համագործակցություն կհաստատի Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, համագործակցությանն առնչվող հարցերը քննարկվել են նախօրեին Տոկիոյում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, դեսպան Յոշիջի Նոգիմիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ՀՀ կառավարության 2009թ. սեպտեմբերի 23-ի որոշման համաձայն՝ Երևանում արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց է հիմնադրվել։ Դպրոցի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հայ դիվանագետները վերապատրաստում են անցնում օտարերկրյա մասնագիտացված հաստատություններում։ Հայաստանի Դիվանագիտական դպրոցի ստեղծմանը կօժանդակեն ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն։

Հայաստանում Դիվանագիտական դպրոցի ստեղծման անհրաժեշտության մասին 2008 թվականի սեպտեմբերին խոսել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հայ դեսպանների և դիվանագետների ժողովին, իսկ դպրոցի հիմնադրումը նախատեսված է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով։

Սկզբնական փուլում դպրոցը կտեղակայվի երկրի արտգործնախարարության շենքում։

1991 թվականին Հայաստանի անկախության հռչակման և հանրապետության ԱԳՆ ստեղծման պահից երկրում չի գործել դիվանագետների պատրաստման և վերապատրաստման մասնագիտացված հաստատություն։ -0-