Հայաստանում Իտալիայի դեսպանը պարգևատրվել է Բրյուսովի անվ. ԵՊԼՀ հուշամեդալով

24.11.2009, 19:18
Հայաստանում Իտալիայի դեսպանը պարգևատրվել է Բրյուսովի անվ. ԵՊԼՀ հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին պարգևատրվել է Վ. Բրյուսովի անվ. Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հուշամեդալով:

Պարգևը դեսպանին հանձնվել է երեքշաբթի՝ դիվանագետի և բուհի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպման ժամանակ: Սկապինիին է շնորհվել նաև ԵՊԼՀ պատվավոր պրոֆեսորի կոչում:

Հանդիպման ընթացքում դեսպանն ընդգծել է, որ հայկական ավանդույթները շատ հացերում նման են իտալականին, ինչը պետք է խթանի իտալերենի զարգացումն ու տարածումը Հայաստանում:  

Դիվանագետը նշեց օտար լեզվի իմացության արդիականությունը՝ որպես գլոբալացման դարաշրջանում նշանակություն ձեռք բերող շփման միջոց:

Այս համատեքստում Սկապինին կարևորեց կրթական հաստատությունների և մասնավորապես ԵՊԼՀ գործունեությունը:

Հանդիպմանը ներկայացվեցին իտալերեն լեզվի դասավանդման մեթոդաբանության նոր հեռանկարները և հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: -0-