A/H1N1 գրիպով ևս մեկ հիվանդ է հայտնաբերվել Հայաստանում

24.11.2009, 14:46
A/H1N1 գրիպով ևս մեկ հիվանդ է հայտնաբերվել Հայաստանում
A/H1N1 գրիպով ևս մեկ հիվանդ է հայտնաբերվել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվը 25-ի է հասել, ասվում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

«Հիվանդներից 22-ը բուժում ստանալուց հետո առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդներն ունեն առողջացման դրական դինամիկա»,- ասվածէ  հաղորդագրության մեջ:

Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ A/H1N1 գրիպի կասկածով 5 հայ հիվանդներից վերցված նմուշների անալիզների հետազոտությունը, որն արվել էր Լոնդոնի լաբորատորիայում, դրական արդյունքներ է տվել:

Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:-0-