ՀՀ ՍԴ-ն կարող է երեք ամսում հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ որոշում ընդունել

23.11.2009, 16:21
ՀՀ ՍԴ-ն կարող է երեք ամսում հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ որոշում ընդունել
ՀՀ ՍԴ-ն կարող է երեք ամսում հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ որոշում ընդունել

Հայաստանի սահմանադրական դատարանը կարող է երեք ամսում հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ որոշում ընդունել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՍԴ մամուլի ծառայությունից:  

Գործակալությանը զրուցակցի խոսքերով, գործը քննող դատավորը պետք է համապատասխան զեկույց ներկայացնի Սահմանադրական դատարանի նախագահին փաստաթղթերի՝ ՍԴ հասնելուց հետո 15 օրյա ժամկետում, որից հետո աշխատանքային նիստ կգումարվի, որի ընթացքում կորոշվի լսումների օրը:

Հայ-թուրքական արձանագրությունները ՍԴ են հանձնվել նոյեմբերի 19-ին:

«ՍԴ մասին» օրենքի համաձայն, դատարանը նման գործերում որոշում է ընդունում երեք ամսում փաստաթղթերի ստացումից հետո»,- ընդգծեց մամուլի ծառայության ներկայացուցիչը:   

Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:--0—