Հայաստանի վարչապետը կարևորում է ԱՊՀ երկրներում A /H1N1 գրիպի դեմ համատեղ պայքարը

23.11.2009, 11:25
Հայաստանի վարչապետը կարևորում է ԱՊՀ երկրներում A /H1N1 գրիպի դեմ համատեղ պայքարը
Հայաստանի վարչապետը կարևորում է ԱՊՀ երկրներում A /H1N1 գրիպի դեմ համատեղ պայքարը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է ԱՊՀ երկրներում A /H1N1 գրիպի դեմ համատեղ պայքարը:

«Երբ մենք գործ ունենք նման համաճարակների հետ, ապա շատ կարևոր է ձեռնարկել համատեղ միջոցառումներ», - լրագրողներին ասել է վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել այդ հիվանդությունը:

Լոնդոնի լաբորատորիան պաշտոնապես հաստատել է Հայաստանում խոզի գրիպի առկայությունը: Նոյեմբերի 20 դրությամբ A/H1N1 վիրուսը հայտնաբերվել է 22 մարդու մոտ: Նրանցից վեցը հոսպիտալացված են:

Հանրապետությունում շարունակվում է վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելող հակավիրուսային միջոցառումների իրականացումը: -0-