Սպանվել է Խոսրովի արգելոցի տնօրենը

19.11.2009, 16:12
Սպանվել է Խոսրովի արգելոցի տնօրենը
Սպանվել է Խոսրովի արգելոցի տնօրենը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ամենահայտնի Խոսրովի արգելոցի տնօրեն 51-ամյա Սամվել Շաբոյանը չորեքշաբթի ուշ երեկոյան սպանվել է Երևանում, հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Տեղեկությունն այն մասին, որ հրազենային վնասվածքների հետքերով Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դիակ, ստացվել է Երևանի ժամանակով 00.55-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում Երևանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, 51-ամյա Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել:

«Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Շաբոյանի մարմնին, ինչի հետևանքով նա մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զննությամբ ավտոմեքենայի հետևի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ` հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:-0-